Եթե քեզ թագադրել են, բայց թագը գլխիդ մեծ է եկել, ապա այն սկզբում կընկնի աչքերիդ, և դու ոչինչ չես տեսնի: Հետո այն կիջնի ականջներիդ, և դու ոչինչ չես լսի: Հետո այն սահելով կիջնի շուրթերիդ, և դու ոչինչ չես կարողանա ասել:
Ի վերջո, այն կիջնի բկիդ ու կդառնա վզիդ կապանք, որից բռնած էլ, հենց քո սեփական ստրուկները, քեզ մահապատժի կտանեն: Եվ դու կտեսնես ամեն ինչ, ամեն ինչ կլսես, ամեն ինչ կկարողանաս ասել, բայց քեզ ալևս ոչ ոք չի լսի, ու դու ոչինչ էլ չես ունենա ասելու:
Հիքսոս Արթուրի ֆեյսբուքյան էջից